Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ. 3

Խորհրդավոր, խորհրդավոր 3I/ATLAS-ը. գիսա՞ստղ, թե այլմոլորակայինների զոնդ կամ աստղաթիռ. 3
21.12.2025 | 11:00

Սկիզբը՝ այստեղ

Գիտությունը գլուխկոտրուկի առջև է

Երկրին երեկ առավելագույնը մոտեցած 3I/ATLAS աստղաթիռում այլմոլորակայինները երևի կանխատեսում էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրվա մամուլի ասուլիսում 3I/ATLAS-ը գիսաստղ է համարելու կամ իբրև այդպիսին ներկայացնելու հանրությանը, և որոշել էին նախապես մի ազդանշան ուղարկելով, իրեն և ողջ մարդկությանը հասկացնել, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Բայց դե, ցավոք, Պուտինին այդ մասին ժամանակին չէին զեկուցել, չէին ասել, որ 3I/ATLAS միջաստղային օբյեկտը «խոսել է» Երկրին Մոտենալուց առաջ: Դե, իհարկե, սա կատակով, իսկ լուրջը ահա թե որն է…

Հենց երեկ՝ ասուլիսում Պուտինի վերոնշյալ հայտարարության օրը, գիտնականները պատմել են 3I/ATLAS-ի մոտ նկատված տարօրինակ նշանների մասին:

3I/ATLAS խորհրդավոր տիեզերական մարմնի մոտ, որը դեկտեմբերի 19-ին առավելագույնս մոտեցել է Երկրին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:16-ին գտնվելով մեր մոլորակից մոտ 269 մլն կիլոմետր հեռավորության վրա, գիտնականները էներգիայի տարօրինակ պոռթկում են հայտնաբերել:

«Երկրի վրա 3I/ATLAS-ի դիտարկման ժամանակ հայտնաբերվել է էներգիայի տարօրինակ պոռթկում»,- Ura.ru-ի փոխանցմամբ , գրել է «All Day Astronomy»-ը X սոցիալական ցանցում:

Հրապարակման հեղինակը նշել է այն զուգադիպության տարօրինակությունը, որ պոռթկումը տեղի է ունեցել օբյեկտի Երկրին մոտենալու ժամանակ։

«Այն, որ դրանք ճշգրտորեն համընկնում են այն պահի հետ, երբ միջաստղային օբյեկտը Երկրին ամենամոտն է, իմ կարծիքով, դուրս է գալիս պատահական զուգադիպության շրջանակից»,- Lenta.Ru-ի փոխանցմամբ, նշել է գրառման հեղինակը:

Նույն հրապարակման մեջ նշված է, որ գրանցվել է 25 հերց հաճախականությամբ ազդանշան, որը Շումանի ռեզոնանսներում հայտնվել է 02:40 UTC (համաշխարհային համակարգված ժամանակով 02:40-ին)՝ Երկրին 3I/ATLAS-ի առավելագույն մոտենալու հաշվարկային պահից ընդամենը 3 ժամ 20 րոպե առաջ: Life.ru-ի տեղեկացմամբ, այդ ազդանշանը տևել է 15 րոպե:

Ավելի վաղ NASA-ն հայտնել էր, որ 3I/ATLAS միջաստղային օբյեկտն Արեգակնային համակարգում պերիհելիումի կետը (Արեգակին իր ուղեծրի ամենամոտ գտնվող կետը) անցնելուց հետո անոմալ արագացել է և շեղվել է միայն գրավիտացիայով հաշվարկված հետագծից, դա բացատրելով ոչ գրավիտացիոն էֆեկտներով: Որպեսզի ընթերցողների լայն շրջանակներին հասկանալի լինի, բացատրենք, որ այսպես կարող է լինել միայն շարժման էներգիայի սեփական աղբյուրը կամ ինչ-որ շարժիչ ունենալու դեպքում:

2025-ի հուլիսին հայտնաբերված օբյեկտը գիտնականների ուշադրությունը գրավել է անսովոր ամրությամբ ու ճառագայթմամբ, և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտը հնարավոր համարեց, որ Արեգակի վրայի բռնկումները կարող էին ազդել նրա շարժման վրա, և որ 3I/ATLAS-ը կարող է գիսաստղ չլինել: Հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը՝ այդ դեպքում ի՞նչ է այն…

ՄԱԿ-ը, «Комсомольская правда»-ի տեղեկացմամբ , ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր 3I/ATLAS-ի պատճառով Երկրի մոլորակային պաշտպանության համակարգի մասշտաբային զորավարժությունների անցկացման մասին: Մասնագետները ուշադիր կհետևեն օբյեկտի հետագծին և բնութագրերին։ Ինչպես նշելէ Life.ru-ն (), որոշ գիտնականներ համարում են «այլմոլորակային նավ»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ